HomeTournamentsRewardsVideo TourHelpAbout Us
Texas Hold’em
«Texas Hold’em» խաղատեսակը պոկերի ամենահեշտ տեսակներից մեկն է, որի կանոնները շատ պարզ են: Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ պոկերի հիմունքների հետ:

Texas Hold’em խաղատեսակը ամենահեշտ և ամենապարզ պոկերի խաղատեսակներից մեկն է Երևան Պոկեր խաղատանը: Այդ խաղի ընթացքում 5 ընդհանուր (նման) խաղաքարտեր բաժանվում են սեղանի կենտրոնում, որոնք պետք է լինեն տեսանելի յուրաքանչյուր խաղացողի համար: Լրացուցիչ բաժանվում են ևս 2 գաղտնի խաղաքարտեր՝ յուրաքանչյուր խաղացողի համար:

Խաղի կանոններն ու ընթացքը
Երբ սեղանը բացվում է, նախ և առաջ բաժանվում է խաղաքարտեր բաժանողի կոճակը: Խաղաքարտերը բաժանվում են այնպես, որպեսզի խաղաքարտեր բաժանողի կոճակից դեպի ձախ նստած խաղացողը ստանա առաջին խաղաքարտը, իսկ այնուհետև խաղը շարունակվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ մինչև յուրաքանչյուր խաղացող չստանա երկու գաղտնի (կամ Միավոր) խաղաքարտեր: «Գաղտնի» բառը այստեղ նշանակում է այն, որ միայն մեկ խաղացող կարող է տեսնել իր սեփական խաղաքարտերը: Նախքան խաղաքարտերի բաժանելը, խասղաքարտեր բաժանողի կոճակից դեպի ձախ նստած երկու խաղացողներ կատարում են իրենց առաջին «կույր» (չմտածված, կամային) քայլը: Խաղաքարտերը բաժանելուց հետո, սկսվում է առաջին խաղադրույք կատարելու շրջանը՝ «կուրորեն» կատարված խաղադրույքից դեպի ձախ գտնվող առաջին խաղացողի կողմից: Խաղացողը ունի երեք ընտրության հնարավորություններ.
- Ի ցուցադրում դնել իր խաղաքարտերը, որը կնշանակի, որ խաղացողը դուրս է գալիս խաղից:
- Մարտակոչ նետել (հրավիրել), որը նշանակում է, որ խաղացողը համապատասխանում է (հավասար է) խաղադրույքի չափին, տվյալ դեպքում, «կուրորեն» կատարված խաղադրույքին:
- Բարձրացնել, որը նշանակում է, որ խաղացողը ավելացնում խաղադրույքի չափը:
Այնուհետև, խաղը շարունակվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, որի ժամանակ սեղանի շուրջ նստած յուրաքանչյուր խաղացող ունի նույն ընտրության հնարավորությունները:
Առաջին խաղագումարի շրջանից հետո, սկսվում է այսպես կոչված

Խաղաքարտերի բաժանումը
Սեղանի կենտրոնում բաժանվում են երեք խաղաքարտեր, որոնք, ինչպես ընդհանուր խաղաքարտերը, պետք է լինեն տեսանելի յուրաքանչյուր խաղացողի համար: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր խաղացող միացնում է (գումարում է) իր երկու Գաղտնի քարտերը սեղանի կենտրոնում գտնվող երեք խաղաքարտերի հետ: Սկսվում է երկրորդ խաղադրույքի կատարման շրջանը խաղաքարտերը բաժանողի կոճակից դեպի ձախ գտնվող առաջին խաղացողից, ով ունի երկու ընտրության հնարավորություն.
- Ստուգել: Մասնավորապես նա կարող է որոշել խագադրույք անել և խաղի հերթական քայլը շարունակում է հաջորդ խաղացողը,
- Խաղադրույք կատարել, մասնավորապես նա մետաղադրամը դնում է ամանի մեջ: Եթե խաղացողը խաղադրույք դնի, ապա 3 նշված ընտրությունները (խաղարկությունը, հրավեր անելը, և խաղադրույքի չափի բարձրացումը) հնարավոր է:
Երկրորդ խաղագումարային շրջանի ավարտից հետո, գալիս է

Խաղացողի հերթի հասնելու պահը
Չորրորդ խաղաքարտը բաժանվում է սեղանի կենտրոնում բոլոր խաղացողների աչքի առջև: Երրորդ խաղադրույք կատարելու շրջանը ընթանում է այնպես, ինչպես ընթանում է երկրորդը: Երրորդ խաղադրյք կատարելու շրջանի ավարտից հետո, գալիս է այսպես կոչված

«Ռիվերի» շրջանը
Հինգերորդ խաղաքարտը բաժանվում է ընդհանուր խաղաքարտի տեսքով: Դրանից հետո գալիս է չորրորդ և վերջին խաղադրույքային շրջանը՝ նախորդ շրջանի կանոններին համապատասխան: Բոլոր խաղացողների համար, ովքեր հրավեր են արել, գալիս է խաղաքարտերի բացահայտման պահը:
Բոլոր խաղացողների գաղտնի խաղաքարտերը բացված վիճակում դրվում են սեղանին, իսկ գլխավոր խաղաքարտ ունեցող խաղացողը շահում է գավաթի մեջ դրված գումարը:

 
header