HomeTournamentsRewardsVideo TourHelpAbout Us
Seven Card Stud
«Seven Card Stud» խաղատեսակը շատ քիչ ընդհանրություն ունի «Texas Hold’em» կամ «Omaha» խաղի հետ: Այն պահանջում է ավելի մեծ ուշադրություն և կենտրոնացում:

Տվյալ պոկեր խաղը խաղացվում է երեսը դարձված դեպի ներքև երեք խաղաքարտերով և երեսը դարձված դեպի վեր չորս խաղաքարտերով յուրաքանչյուր խաղացողի համար:

Խաղի կանոններն ու ընթացքը
Նախքան առաջին խաղաքարտերի բաժանելը, յուրաքանչյուր խաղացող պետք է կատարի իր խաղադրույքը: Այնուհետև, յուրաքանչյուր խաղացող վերցնում է երեսը դեպի ներքև գտնվող երկու խաղաքարտ և երեսը դեպի վեր դրված մեկ խաղաքարտ: Խաղաքարտերը բաժանող անձից դեպի ձախ գտնվող առաջին խաղացողը վերցնում է առաջին խաղաքարտը, և խաղը շարունակվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ:
Առաջին երեք քարտերի բաժանելուց հետո, սկսվում է առաջին խաղադրույքի մեկնարկումը, երբ ամենացածր խաղաքարտ ունեցող խաղացողը անում է իր պարտադիր խաղադրույքը: Խաղի անվան համաձայն, տվյալ գումարը պետք է դրվի սահմանված գավաթի մեջ:

Խաղադրույքի նշանակման պրոցեսը շարունակվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, որի ժամանակ բոլոր խաղացողները ունեն երեք ընտրության հնարավորություն. խաղաքարտերը ի ցուցադրում դնել, հրավեր անել կամ բարձրացնել խաղագումարի չափը: «Սեվն Քարտ Սթադ» խաղի մեջ առաջին խաղադրույքի բարձրացումը կոչվում է «ամբողջական», որովհետև պարտադիր (ստիպողական) խաղադրույքի չափը բարձրացել է մինչև տվյալ սահմանափակ կանոններով առաջնորդվող խաղի մինիմալ չափը: Սահմանափակ կանոններով գործող խաղերի ժամանակ, գոյություն ունեն ևս երեք խաղադրույքի  բարձրացում:
Առաջին խաղադրույքի նշանակման շրջանից հետո, յուրաքանչյուր խաղացող ստանում է խաղաքարտի երեսը դեպի վեր գտնվող երկրորդ խաղաքարտը (չորրորդ խաղաքարտը): Տվյալ խաղաքարտը նույնպես կոչվում է «Չորրորդ Փողոց»: Այդ պահից սկսած մինչև վերջին խաղադրույքի նշանակման շրջանը, յուրաքանչյուր գործողություն սկսվում է ամենամեծ կամ ամենագլխավոր խաղաքարտեր ունեցող խաղացողից: Ընտրության հնարավորությունները հետևյալն են, ստուգել կամ խաղադրույք կատարել: Հենց որ խաղացողը կատարի իր խաղադրույքը, կիրառվում են երեքից որևէ մեկ ընտրություն՝ ի ցուցադրում դնել խաղաքարտերը, հրավիրել կամ բարձրացնել խաղադրույքները: Եթե ցանկացած խաղացող ցույց տա զույգ խաղաքարտը, ապա այս դեպքում կիրառվում է ամենավերջին (ամենաբարձր) սահմանը:
Խաղադրույքի երկրորդ շրջանի ավարտից հետո, բաժանվում է այսպես կոչված «Հինգերորդ Փողոցը»: Յուրաքանչյուրը ստանում է խաղաքարտը երեսը դեպի վեր գտնվող երրորդ խաղաքարտը (հինգերորդ խաղաքարտը):
Երրորդ խաղադրույքային շրջանը շարունակվում է երկրորդ խաղադրույքային շրջանի կանոնների համաձայն: Միակ տարբերությունը հետևյալն է, երրորդ խաղադրույքային շրջանից սկսած, գործի են անցնում համապատասխան սահմանափակ կանոններով գործող խաղերի ամենաբարձր սահմանները: Տվյալ խաղադրույքային շրջանից հետո, յուրաքանչյուր խաղացող  ստանում է խաղաքարտի երեսը դեպի վեր գտնվող չորրորդ խաղաքարտը (վեցերորդ խաղաքարտը):
Շարունակվում է չորրորդ խաղադրույքային շրջանը: Վերջապես, յուրաքանչյուր խաղացող ստանում է յոթերորդ խաղաքարտը, սակայն տվյալ խաղաքարտի երեսային մասը դեպի վեր է գտնվում: Այսպիսով, դա համարվում է երեսային մասը դեպի ներքև գտնվող երրորդ խաղաքրտը: Սկսվում է վերջին խաղադրույքային շրջանը, որին հաջորդում է խաղաքարտերի բացահայտման պահը: Տվյալ խաղի ժամանակ բոլոր խաղացողների խաղաքարտերը ի ցուցադրում են դրվում և ամենամեծ (ամենալավ) խաղաքարտ ունեցող խաղացողը ստանում (շահում է) է գավաթի մեջ գտնվող գումարը:

Seven Card Stud
 
header